ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը

Известия

Եվրախորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիայի տրանսպորտի նախկին նախարար Թիերի Մարիանին դեմ է արտահայտվել Ուկրաինայի Զինված ուժերին ֆինանսավորելուն և վերազինելուն և կոչ է արել Եվրամիությանը չտրվել ԱՄՆ-ի առևտրային շահերին։ Ինչպես փոխանցում է Արմենպրես-ը այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքական գործիչի հայտարարությունը։

«Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ, կարծում եմ, որ պետք է դադարեցնել դա (ուկրաինական բանակին զինելը)»,- նշել է նա։

«Այսօր ֆրանսիական դիվանագիտությունը չի կարող առաջնորդվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից, ի՞նչ դիվանագիտություն ունենք․ զենք տալ ուկրաինացիներին, և ի՞նչ ենք ակնկալում այս պարագայում, որ նրանց սպանեն մինչև վերջ, և հետո, հավանաբար, Բայդենը եվրոպացիներին այնտեղ կուղարկի»,- հավելել է Մարիանին։

Քաղաքական գործիչը հեգնանքով նշել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պետք է պարգևատրվի ամերիկյան զենքի, նավթի և COVID-19 պատվաստանյութերի ներմուծումը խրախուսելու իր քաղաքականության համար։ Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։


այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: