ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մակրոնը մայիսի 10-ին կբանակցի Օրբանի հետ համաձայնեցնելու համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը մայիսի 10-ին հեռախոսով բանակցություններ կվարի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ՝ ՌԴ-ից նավթի մատակարարումների բռնարգելքի հարցով համաձայնության գալու համար: Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարությանը կից Եվրոպայի գործերով պետքարտուղար Կլեման Բոնը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Հանրապետության նախագահն այսօր հեռախոսային բանակցություններ կվարի Վիկտոր Օրբանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Եվրամիության այլ ղեկավարների հետ՝ ստեղծված իրավիճակի լուծում գտնելու համար»,- ասել է Բոնը: Նա հիշեցրել է, որ այս պահին ԵՄ-ի որևիցե որոշում ընդունելու համար անհրաժեշտ է Միության բոլոր 27 երկրների համաձայնությունը: Ֆրանսիան շրջափոխման սկզբունքով այս կիսամյակում նախագահում է Եվրամիությունում: Դրա հետ մեկտեղ, պետքարտուղարի խոսքով, նա սպասում է, որ «(ՌԴ-ի նկատմամբ) պատժամիջոցների վեցերորդ փաթեթը մոտ օրերս կհամաձայնեցվի»: Բոնը խոստովանել է, որ «ռուսական նավթից հրաժարումն զգալի կլինի մի շարք երկրների համար դրա մատակարարումներից նրանց խիստ կախվածության պատճառով»:

«Այդ առնչությամբ մենք փնտրում ենք այլընտրական մատակարարների՝ այդ երկրներին օգնելու նպատակով»,- ասել է նա: Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մասին, որի մեջ մտնում է ռուսական նավթի մատակարարումների բռնարգլեքի սահմանումը: Նրա խոսքով՝ ԵՀ-ն հանդես է գալիս Ռուսաստանից անմշակ նավթի ներկրման արգելքի օգտին կես տարի հետո և նավթամթերքների ներկրման արգելքի օգտին՝ 2023 թվականին: Եվրահանձնաժողովը նաև առաջարկել է Հունգարիային և Սլովակիային թույլատրել ռուսական նավթ գնել մինչև 2024 թվականի վերջը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: