Freedom House-ի համար կարևոր է թե՛ Հայաստանը և թե՛ տարածաշրջանը. Մարկ Բեհրենդտ
Freedom House-ի հետ համագործակցությունը շատ կարևոր է Հայաստանի համար: Վերջին տարիներին նկատելի է կազմակերպության աճող դերը թե՛ Հայաստանում և թե՛ տարածաշրջանում. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 19-ին, որին մասնակցել է նաև Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:
Սարգիս Խանդանյանի խոսքով՝ Freedom House-ի կողմից իրականացվող ծրագրերը բավականին արդյունավետ են: Նա նշել է, որ Հայաստանը հետևում է կազմակերպության բոլոր զեկույցներին՝ ընդգծելով, որ դրանք, ինչպես նաև մյուս միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցները, ուղենիշային են Հայաստանի համար:
Թագուհի Ղազարյանը շնորհակալություն է հայտնել իրավապաշտպան կազմակերպությանը վերջին շրջանում կազմակերպած խոսքի ազատությանն առնչվող արդյունավետ քննարկումների համար: Նրա խոսքով՝ գործադիրի և օրենսդիրի ծրագրերում է ունենալ մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների ռազմավարության ամբողջական հայեցակարգ: Պատգամավորը մանրամասն ներկայացրել է 2020 թ. ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, ինչպես նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները: Նա նաև անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին:
Մարկ Բեհրենդտը նշել է, որ բազմաթիվ անգամներ է եղել Հայաստանում և լավ է ճանաչում Հայաստանը: Անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին իրադարձություններին՝ նա նշել է, որ ամբողջ աշխարհում բավականին դժվարին ժամանակներ են: Մարկ Բեհրենդտի խոսքով՝ Freedom House-ը կշարունակի աշխատել՝ ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ, ինչպես նաև կաջակցի նոր գաղափարների իրագործմանը: Կազմակերպության համար կարևոր է թե՛ Հայաստանը և թե՛ տարածաշրջանը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ