ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Freedom House-ի համար կարևոր է թե՛ Հայաստանը և թե՛ տարածաշրջանը. Մարկ Բեհրենդտ

Freedom House-ի հետ համագործակցությունը շատ կարևոր է Հայաստանի համար: Վերջին տարիներին նկատելի է կազմակերպության աճող դերը թե՛ Հայաստանում և թե՛ տարածաշրջանում. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 19-ին, որին մասնակցել է նաև Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:

Սարգիս Խանդանյանի խոսքով՝ Freedom House-ի կողմից իրականացվող ծրագրերը բավականին արդյունավետ են: Նա նշել է, որ Հայաստանը հետևում է կազմակերպության բոլոր զեկույցներին՝ ընդգծելով, որ դրանք, ինչպես նաև մյուս միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցները, ուղենիշային են Հայաստանի համար:

Թագուհի Ղազարյանը շնորհակալություն է հայտնել իրավապաշտպան կազմակերպությանը վերջին շրջանում կազմակերպած խոսքի ազատությանն առնչվող արդյունավետ քննարկումների համար: Նրա խոսքով՝ գործադիրի և օրենսդիրի ծրագրերում է ունենալ մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների ռազմավարության ամբողջական հայեցակարգ: Պատգամավորը մանրամասն ներկայացրել է 2020 թ. ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, ինչպես նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները: Նա նաև անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին:

Մարկ Բեհրենդտը նշել է, որ բազմաթիվ անգամներ է եղել Հայաստանում և լավ է ճանաչում Հայաստանը: Անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին իրադարձություններին՝ նա նշել է, որ ամբողջ աշխարհում բավականին դժվարին ժամանակներ են: Մարկ Բեհրենդտի խոսքով՝ Freedom House-ը կշարունակի աշխատել՝ ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ, ինչպես նաև կաջակցի նոր գաղափարների իրագործմանը: Կազմակերպության համար կարևոր է թե՛ Հայաստանը և թե՛ տարածաշրջանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: