ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Հայաստանի առաջատար բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, փոխանցում է News.am:

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող առաջնության 64 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մենամարտեց Իտալիայի ներկայացուցիչ Լունես Ամրաոիի հետ և հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ։ Երեք ռաունդներում էլ Բաչոկվը հաղթեց 5։0 հաշվով։ Երրորդ ռաունդում նաև նոկդաունի ենթարկեց մրցակցին։

Սա Հովհաննես Բաչկովի երրորդ չեմպիոնությունն է: Առաջին անգամ գյումրեցի բռնցքամարտիկը չեմպիոն էր դարձել 2017 թվականին Խարկովում անցկացված Եվրոպայի առաջնությունում:

Երկրորդ ոսկե մեդալը նվաճել էր 2019 թվականին Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերում, որն այդ տարի փոխարինում էր Եվրոպայի առաջնությանը:

Քիչ անց ռինգ դուրս կգա Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: