ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-թուրքական սահմանին մոտ տարածքում հայկական կողմն ականազերծման աշխատանքներ չի կատարում. ՊՆ

Lragir

Հայ-թուրքական սահմանին մոտ տարածքում հայկական կողմն ականազերծման աշխատանքներ չի կատարում։ Այս մասին «Ազատությանը» հայտնել են Պաշտպանության նախարարությունից։

Երեկ թուրքական որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Կարսի մարզում հայ-թուրքական սահմանի հարակից տարածքներում Թուրքիան սկսել է ականզերծման աշխատանքներ։ Ըստ տեղական «GazeteKars» պարբերականի՝ սա գործնական քայլ է հայ-թուրքական հարբերությունների կարգավորման գործընթացում։

Հուլիսի 1-ին հայ և թուրք բանագնացների Վիեննայում տեղի ունեցած հերթական հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, որ պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև հնարավորություն տալ երկու երկրների միջև իրականացնել ուղիղ օդային բեռնափոխադրումներ։

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ սպասում է այս պայմանավորվածությունների օր առաջ իրականացմանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: