Մենք պետք է ունենանք զարգացող կրթական համակարգ, որը կնպաստի ինտելեկտուալ հայրենադարձությանը. փոխվարչապետ
Հայաստանի կառավարության համար խիստ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ նշելով, որ սա անկյունաքարային մոտեցումներից է Կառավարության հուլիսի 28-ի նիստում հավանության արժանացած Կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրի, որը դեռ պետք է քննարկվի ու ընդունվի Ազգային Ժողովի կողմից։
«Մյուս կողմից, տարածքային համաչափ զարգացմանը հետամուտ լինելով, մենք նպատակ ունենք, որ կրթական ծառայությունները մատչելի լինեն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար իր իսկ բնակության վայրում։
Ռազմավարությունում հստակորեն ամրագրվել է՝
• Բոլոր ուսումնական հաստատությունները պետք է ունենան ապահով և հարմարավետ շենքային պայմաններ, պատշաճ կահավորանք և ժամանակակից սարքավորումներ,
• Մանկավարժի, դասախոսի աշխատանքը պետք է պատշաճ վարձատրվի, որպեսզի բոլոր հաստատություններում աշխատեն որակյալ մասնագետներ,
• Կրթական ծրագրերը պետք է համապատասխանեն հասարակության և տնտեսության օրեցօր զարգացող պահանջներին, ինչպես նաև կրթությանն առաջադրվող միջազգային չափանիշներին։
• Ի վերջո, մենք պետք է ունենանք միջազգային միտումներին համահունչ զարգացող կրթական համակարգ, որը կծառայի ինչպես մեր քաղաքացիներին, այնպես էլ գրավիչ կլինի արտերկրի երիտասարդների և սփյուռքի մեր հայրենակիցների համար, կնպաստի ինտելեկտուալ հայրենադարձությանը»,- նշել է Մաթևոսյանը։
Նա կարևորել է նաև, որ կրթության փոխակերպման միջազգային միտումների համատեքստում ծրագիրը խնդիր է դնում, որ 2030 թվականին Հայաստանը կունենա միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
