ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերը

ԵՊՀ

ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա՝ առկա ուսուցմամբ անվճար և վճարովի ընդունելության տեղերը բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար, տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից։

2020-2021 ուսումնական տարվա՝ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ հատկացվել է 2.926 անվճար և 21.200 վճարովի տեղ:

Մագիստրատուրայում նախատեսված է 1.373 անվճար տեղ, այդ թվում՝ 80-ը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածների համար։

Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է 151 տեղ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ։

Դոկտորանտուրայի համար՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ հատկացվել է 13 տեղ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: