ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մի փոքր ուղղում՝ շախմատի մեր հավաքականը կիսեց առաջին-երկրորդ տեղերը, դա էական հանգամանք է. Սերժ Սարգսյան

«Փայլուն արդյունք է։ Ուղղակի մի փոքր ուղղում՝ կիսեց առաջին-երկրորդ տեղերը։ Դա էական հանգամանք է»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին,  Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շախմատի Օլիմպիադայում երկրորդ տեղը գրավեց, ի՞նչ կասեք, փոխանցում է Panorama.am։

Նշենք, որ Սերժ Սարգսյանն օդանավակայանում է՝ դիմավորելու Հնդկաստանից հաղթանակով վերադարձող հայ շախմատիստներին։ 

«Կարծում եմ՝ տղաները, իրոք, շատ լավ հանդես եկան, կարողացան մեր երկիրը պատվով, արժանապատվորեն ներկայացնել այդ մեծ սպորտային միջոցառմանը։ Մենք հույս ունեինք, որ տղաները պետք է լավ հանդես գային, ուղղակի այս անգամ տղաները  գերազանցեցին իրենք իրենց էլ և շատ մրցակիցների էլ։ Այնպես որ՝ շատ լավ էր»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը շախմատային իր նվաճումներով երկրորդն է աշխարհում, զիջում է միայն Ռուսաստանին.

«Իսկ եթե  վերջին 20 տարին վերցնենք՝ առաջինն է իր բոլոր նվաճումներով. երեք անգամ օլիմպիական չեմպիոն, մեկ անգամ աշխարհի չեմպիոն, հիմա՝ արծաթե մեդալ, երեք անգամ  բրոնզե մեդալ։ Սա շատ լուրջ ձեռքբերում է»։ 

Խոսելով շախմատը  դպրոցի ծրագրում ներառված լինելու մասին, նա ասաց, որ շատ օգտակար է ու այդպես էլ պետք է շարունակվի։ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ մասնագետները Սմբատ Լպուտյանի գլխավորությամբ նոր ռազմավարական ծրագրեր են կազմում, ընդ որում այդ ծրագրերը կազմվում են մասնագիտական խորը գիտելիքներ ունեցող մարդկանց կողմից։

Դիտարկմանը՝ այս օրերին համացանցում շատ են գրում՝ «այսօր հայերը ադրբեջանցիներն հաղթում են այնտեղ, որտեղ իշխանությունները դեռ չեն մտել», ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Ես չէի ուզի այս պահին խոսել Հայաստանի գործող կառավարիչների մասին, անիմաստ եմ համարում»։

Սերժ Սարգսյանը չպատասխանեց քաղաքական հարցերին, որոնք կապված էին վերջին զարգացումների, անվտանգության հետ, միայն հիշեցրեց, որ օրերս ՀՀԿ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ամեն ինչ ասված է։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: