Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները տեղափոխել Անկարա և Երևան
Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները տեղափոխել իրենց համապատասխան մայրաքաղաքներ՝ երրորդ երկրներում նախորդ քննարկումներից հետո, գրում է Middle East Eye-ը։ Թուրքական դիվանագիտական աղբյուրը չորեքշաբթի լրագրողներին հայտնել է, որ Հայաստանում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը պատրաստ է այցելել Երևան և հանդիպել այնտեղ իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ:
Անկարան և Երևանը հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսություն են սկսել անցյալ տարի և մինչ այժմ չորս հանդիպում են անցկացրել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Մոսկվան և Վիեննան:
Անցյալ ամիս Թուրքիան և Հայաստանը որոշել են սկսել օդային բեռների ուղիղ առևտուր և հնարավորինս շուտ բացել իրենց ցամաքային սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար:
Աղբյուրն ընդգծել է, որ Ադրբեջանը չի մասնակցում բանակցություններին, և խոսակցությունները վարվել են միայն Հայաստանի և Թուրքիայի միջև։ Նրա խոսքով, Թուրքիան, սակայն, չի կարող «լիովին անտեսել լարվածությունը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումը, որոնք կարող են ուղղակիորեն ազդել բանակցությունների գնացող կողմերի մենթալիտետի վրա»։
Նրա խոսքով՝ Հայաստանն, ըստ երևույթին, չի ցանկանում բանակցությունները տեղափոխել Անկարա և Երևան, եթե էական բեկում չմտցվի բանակցություններում։ Աղբյուրն ավելացրել է, որ բանակցությունների տեղափոխումը համապատասխան մայրաքաղաքներ «ինքնին բեկում կլինի, և նրանք պետք է անեն դա՝ բանակցություններն ավելի պոզիտիվ իրադրությունունում առաջ մղելու համար»։
Թուրքիան առաջնահերթ է համարում այն միջոցները, որոնք առաջ չեն բերի չափից մեծ ակնկալիքներ երկու կողմերում, որոնք ողջունվում են երկու երկրներում և կձեռնարկվեն «քայլ առ քայլ»։
Աղբյուրը տեղեկացրել է, որ Հայաստանի և Թուրքիայի ցամաքային սահմանը բացելիս երրորդ երկրների քաղաքացիների համար առաջ են գալիս անսպասելի խնդիրներ անցումներում անբավարար ենթակառուցվածքի պատճառով, ինչը կարող է ուշացնել այդ քայլի իրականացումը։
Օրինակ, անհրաժեշտ է բարելավել ֆիզիկական պայմանները Ալիջան և Աքյակա սահմանային անցումներում, որոնք չեն օգտագործվել ավելի քան 30 տարի։ Թուրքիայի հատուկ բանագնացը Ռուբինյանի հետ վերջին հանդիպումից հետո գնացել է սահման և ստուգումներ իրականացրել անցումներում։ Հենց դրա համար էլ Թուրքիան և Հայաստանը սկզբում պետք է տեխնիկական բանակցություններ վարեն համապատասխան պաշտոնյաների միջև՝ սեպտեմբերին ենթակառուցվածքային խնդիրները լուծելու համար։ Այնուհետև հատուկ բանագնացները կարող են բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել Անկարայում կամ Երևանում, եթե Հայաստանը համաձայնի։
Աղբյուրը Քըլըչի և Ռուբինյանի հանդիպումների մթնոլորտը բնութագրել է «որպես շատ սրտագին և բարեկամական», նրանք հաճախ զանգահարել են միմյանց՝ փոքր հարցերը լուծելու համար։
Նրա խոսքով՝ անցած ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նույնպես շատ դրական էր։
Այն դեպքում, երբ բանակցություններում առաջնահերթ են համարվել վստահության ամրապնդման միջոցները, «բարդ» հարցերը երկու երկրների միջև, հատկապես Հայոց ցեղասպանությունը, չեն բարձրացվել։ Անկարան կարծում է, որ այս փուլում «բարդ» հարցեր քննարկելը երկու երկրների միջև «իրատեսական» չէր լինի։ Բայց թուրքական աղբյուրը նշել է, որ Հայաստանը հրապարակայնորեն հաստատել է, որ «թուրքական հողի» որևէ պահանջ չունի։
Մեկնաբանելով հրապարակումներն այն մասին, որ Թուրքիան ականազերծում է իրականացնում Հայաստանի հետ սահմանին, ինչը լուրեր է առաջացրել այն մասին, որ Անկարան պատրաստվում է լրիվ բացել սահմանը, աղբյուրը նշել է, որ ականազերծումը կապված էր ոչ թե բանակցությունների, այլ Օտտավայի բազմազգ կոնվենցիայի հետ, որը պարտավորեցնում է Թուրքիային մաքրել իր սահմանները ականներից:
այլ նյութեր այս թեմայով
- Միացյալ Նահանգները ոգևորված է Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին քննարկումներով. դեսպան Հանդիպումներ եղել են առաջնորդների մակարդակով, ինչպես նաև բանագնացների, որոնք խոսում են հարաբերությունների նորմալացման...
- Գրեթե ավարտել ենք Մարգարայում ապագա անցակետի ենթակառուցվածքների ստեղծումը. Ռուբինյան. «Ազատություն» Գիտեք, որ կա հստակ պայմանավորվածություն՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացել ցամաքային սահմանը եւ դիվանագիտական...
- Թուրքիան հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ որեւէ նախապայման չի առաջ քաշել․ Միրզոյան Երկու կողմերն էլ, ըստ նրա, բազմիցս հայտարարել են որևէ նախապայմանների բացակայության մասին։ «Մեր նպատակը հարաբերությունների...
- Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների...
- Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ