ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը ցանկանում է ուժեղացնել պաշտպանական համագործակցությունը Իրաքի հետ

Իրանը ցանկանում է ամրապնդել պաշտպանական համագործակցությունը Իրաքի հետ, հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն Իրաքի պաշտպանության համալսարանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատության նախագահ, գեներալ-լեյտենանտ Սաադ Միժեր Մոհսեն Ալ Ալաքի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Նրա խոսքով, տարածաշրջանը, որտեղ գտնվում են երկու երկրները, առաջնահերթ նշանակություն ունի, նրանք ունեն նաև էներգառեսուրսների մեծ պաշար, ինչն աշխարհի որոշ քաղաքական գործիչների հանգեցրել է երկրների ռեսուրսները շահագործելու գաղափարին։
Նա նշել է, որ երկու երկրների անվտանգության 
և շահերի ապահովումը պահանջում է երկու կողմերի համագործակցությունը՝ հավելելով, որ փոխգործակցության մեծացումը կամրապնդի նաև տնտեսական համագործակցությունը։
Իրաքյան կողմն իր հերթին նշել է, որ «անհրաժեշտ է ամրապնդել տարածաշրջանի բոլոր երկրների համատեղ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում»։
Ալ Ալաքը նա
և նշել է, որ Իրաքի, Իրանի, Սիրիայի և Ռուսաստանի միջև ստեղծվել է տեղեկատվության փոխանակման կենտրոն՝ միջազգային ասպարեզում նրանց համագործակցությունն ակտիվացնելու նպատակով։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: