ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի քառակի չեմպիոն

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը հռչակվեց աշխարհի քառակի չեմպիոն: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը չորրորդ անգամ նվաճեց ոսկե մեդալ, փոխանցում է News.am:

97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում օլիմպիական չեմպիոնը մրցեց 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովի հետ և հաղթեց 5:1 հաշվով:

Առաջին մրցափուլում Ալեքսանյանը վերևից աշխատելու հնարավորություն ստացավ և իրար հաջորդող երկու միավորանոց գլորումներով հաշվը դարձրեց 5:0: Միլովն առաջին մրցափուլում միավոր չկարողացավ վաստակել:

Երկրորդ մրցափուլում Միլովը պարտերում աշխատելու հնարավորություն ստացավ, բայց օլիմպիական չեմպիոնը հրաշալի պաշտպանվեց ներքևում: Մինչև գոտեմարտի ավարտը Արթուր Ալեքսանյանը Միլովին միավոր վաստակելու հնարավորություն չտվեց: Գոտեմարտն ավարտվեց 5:1 հաշվով՝ Արթուր Ալեքսանյանի փառահեղ հաղթանակով:

Աշխարհի քառակի չեմպիոնը Հայաստանի եռագույնով չեմպիոնական շրջանը կատարեց հոր՝ Գևորգ Ալեքսանյանի հետ, որը նաև նրա անձնական մարզիչն է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: