ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թեհրանը պատրաստ է ցանկացած օգնություն տրամադրել տարաձայնությունները լուծելու համար. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության և սահմանային հակամարտության սրման կապակցությամբ՝ երկրներին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և լուծել վեճերը խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ թելեգրամյան ալիքում, փոխանցում է Tert.am:

ԱԳՆ մամուլի խոսնակը ևս մեկ անգամ ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների որևէ փոփոխության անթույլատրելիությունը։

Ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադրությամբ հետևում է այս հարցի հետ կապված զարգացումներին, Քանանին հայտարարել է երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության մասին և Թեհրանի պատրաստակամությունը ցանկացած օգնություն տրամադրելու երկու հարևան երկրների միջև տարաձայնությունները լուծելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: