ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի՝ արտասահմանյան հաշիվների վրա սառեցված 7 միլիարդ դոլարի ակտիվները կապասառեցվեն

Իրանը սպասում է իրեն պատկանող, սակայն արտասահմանյան հաշիվների վրա սառեցված 7 մլրդ դոլարի ապասառեցմանն այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները թույլ են տվել  85-ամյա իրանաամերիկացի Բաքեր Նամազիին բուժմանհ նպատակով մեկնել արտասահման, իսկ նրա որդին՝ 50-ամյա Սիամաքը, ազատ է արձակվել Թեհրանի բանտից, գրում է The Guardian-ը:

«Երկու երկրների բանտարկյալներին ազատ արձակելու շուրջ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների ավարտից հետո Իրանի արգելափակված ռեսուրսներից 7 միլիարդ դոլարը կապասառեցվի», - ասվում է IRNA պետական լրատվական գործակալության հաղորդագրության մեջ:

Մի շարք երկրներում, մասնավորապես՝ Չինաստանում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում, միլիարդավոր դոլարների իրանական միջոցները սառեցվել են այն բանից հետո, երբ 2018 թվականին ԱՄՆ-ն վերահաստատել է Իսլամական Հանրապետության դեմ խիստ պատժամիջոցները՝ համաշխարհային տերությունների հետ Թեհրանի միջուկային համաձայնագրից միակողմանի դուրս գալուց հետո:

Բաքեր Նամազին ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախկին պաշտոնյա է: Նա կալանավորվել էր 2016 թվականի փետրվարին, երբ մեկնել էր Իրան՝ ճնշում գործադրելու իր որդուն՝ Սիամաքին, ազատ արձակելու համար, որը ձերբակալվել էր նախորդ տարվա հոկտեմբերին:

Երկուսն էլ 2016 թվականի հոկտեմբերին դատապարտվել են լրտեսության համար և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։

Հայրը 2018 թվականին ազատ էր արձակվել առողջական վիճակի պատճառով և պատիժը կրում էր տնային կալանքի տակ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: