ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

4 ոսկե և 4 բրոնզե մեդալ՝ Թուրքիայում անցկացված հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունից

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը հոկտեմբերի 14-ից 23-ը ԿԳՄՍՆ աջակցությամբ Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել է 8 մարզիկ՝ 4 աղջիկ և 4 տղա: Ի դեպ, մասնակիցներից 2-ը զինհաշմանդամներ են:

Երկու օրվա հանրագումարում Հայաստանի ներկայացուցիչներին հաջողվել է նվաճել 8 մեդալ՝ 4 ոսկե և 4 բրոնզե:

Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Նաիրա Մեսրոպյանը և Մարինե Մկրտչյանը՝ երկուական ոսկե մեդալ նվաճելով ձախ և աջ ձեռքերով: Պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել են Շահեն Բաբայանը, Սարգիս Հարությունյանը և Ալեքսանդր Մովսիսյանը: Վերջինս երկու ձեռքով էլ բրոնզե մեդալ է նվաճել:

Աղջիկները թիմային հաշվարկով զբաղեցրել են երրորդ հորիզոնականը:

Թուրքիայում կայացած աշխարհի առաջնությանը 54 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: