ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն համարում ենք վտանգավոր և դեմ ենք դրան. Իրանի դեսպան

Իրանը Հարավային Կովկասի համար «3+3» ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան- Ռուսաստան, Իրան, Թուրքիա) համարում է շատ հաջող և ակտիվ մասնակցություն է ունեցել այս ձևաչափի առաջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել Մոսկվայում, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, փոխանցում է Tert.am-ը։ 

Նրա խոսքով` Թեհրանի համար շատ կարևոր է Հարավային Կովկասի անվտանգության և կայունության հարցը, և այդ պատճառով էլ մասնակցում է այդ ձևաչափին Ռուսաստանի, Թուրքիայի և անդրկովկասյան այլ հանրապետությունների հետ։

«Մենք լիովին աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությանը։ Ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն այս տարածաշրջանում մենք վտանգավոր ենք համարում և դեմ ենք դրան։ Մենք երկխոսությունը, փոխգործակցությունը և բանակցությունները համարում ենք հակամարտությունների կարգավորման լավագույն միջոցը»,- ընդգծել է Ջալալին։

«3+3» հարթակի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին։ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու Հարավային Կովկասի խնդիրները։ Հրավեր էր ուղարկվել նաև Վրաստան, սակայն երկրի իշխանությունները հրաժարվել են միանալ հանդիպմանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: