ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը պայմանավորվել է Ադրբեջանի հետ գազի մատակարարումների ավելացման հարցում

Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պայմանավորվել է Ադրբեջանի հետ ներքին սպառման համար գազի մատակարարումների ավելացման վերաբերյալ։
«Ադրբեջանի հետ կա պայմանավորվածություն՝ ավելացնելու մեր մատակարարումները, քանի որ նրանք դեռևս ունեն գազի դեֆիցիտ», - ասել է նա։

Փոխվարչապետի խոսքով՝ այդ երկրում գազարդյունահանման ավելացումից հետո հնարավոր կդառնա նրա հետ սվոփների քննարկումը։

«Հետագայում, երբ նրանք ավելացնեն գազարդյունահանումը, մենք կկարողանանք քննարկել նաև սվոփները»,- ասել է Նովակը։

Ավելի վաղ Նովակը հայտնել էր, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում Ղազախստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների հետ՝ ավելացնելու գազի մատակարարումն այդ երկրների ներքին շուկաներ՝ այդ երկրներում վառելիքի աճող պահանջարկի հետ կապված։

Նա նաև նշել է, որ Չինաստան ռուսական մատակարարումները կարող են կազմել տարեկան 100 մլրդ խորանարդ մետր, ընդ որում՝ կա Թուրքիայով դրանք ավելացնելու հնարավորություն։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: