Արևմուտքը Վուչիչից պահանջել է 24 ժամում հասնել Կոսովոյում սերբական արգելապատնեշների քանդման
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչից պահանջել են 24 ժամվա ընթացքում հասնել Կոսովո և Մետոքիայի հյուսիսում կանգնեցված արգելապատնեշների քանդման։ Այս մասին Արմենպրես-ի հաղորդմամբ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Դեսպանները նման պահանջով նամակ են հղել Սերբիայի ղեկավարին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում չեն խագնարի չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի՝ իրավիճակն ինքնուրույն կարգավորելու փորձերին: Վերջինս ընդգծել էր, թե տարածաշրջանի հյուսիսում արգելապատնեշների վերացումը «չի կարող բացառել զոհերը», հայտնել է Pink հեռուստաալիքը: Ավելի վաղ Սերբիայի զանգվածային լրատվամիջոցները հայտնել էին, որ դեկտեմբերի 25-ին, տեղի ժամանակով մոտավորապես 19:45-ին (Երևանի ժամանակով 22:45-ին) Կոսովո և Մետոքիայի Ինքնավար Երկրամասի հյուսիսում՝ Զուբին Պոտոկ բնակավայրից ոչ հեռու, Կոսովոյի ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակվել են արգելապատնեշներին գտնվող սերբերի վրա: Այդ միջադեպից հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խորհրդակցություններ է անցկացրել վարչապետ Անա Բռնաբիչի և երկրի զինված ուժերի հրամանատարության հետ։ Սերբիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ Միլան Մոյսիլովիչը հայտարարել է, որ իրավիճակը Սերբիայի Կոսովո և Մետոքիայի Ինքնավար Երկրամասի հյուսիսում բարդ է և պահանջում է հանրապետության զինված ուժերի ներկայությունն ինքնավար երկրամասի և երկրի կենտրոնական մասի միջև վարչական գծի երկայնքով:
Իրավիճակը Կոսովո և Մետոքիայում կտրուկ սրվել է դեկտեմբերի 6-ին, երբ չճանաչված կազմավորման հատուկ ջոկատայինները Կոսովոյում Եվրամիության առաքելության պարեկների ուղեկցությամբ սկսել են գրավել Կոսովո և Մետոքիայի հյուսիսում ընտրական հանձնաժողովների շենքերը: Սերբ բնակչությունը տարերայնորեն կազմակերպվել է և հակահարված տվել կոսովացիներին, որոնք անցել են Իբար գետից այն կողմ: Դեկտեմբերի 8-ին Կոսովոյից մոտ 350 ոստիկաններ զրահամեքենաներով ներխուժել են սերբաբնակ ինքնավար երկրամասի հյուսիս և շրջափակել Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսային մասը։ Դեկտեմբերի 10-ին Կոսովոյի ոստիկանությունը Կոսովսկա Միտրովիցայում ձերբակալել է սերբ նախկին ոստիկան Դեյան Պանտիչին։ Ի պատասխան՝ սերբ բնակչությունն արգելապատնեշներով փակել է մի քանի բնակավայրերի ճանապարհները:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ