ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռաիսին դատապարտել է արտաքին միջամտությունը տարածաշրջանային հարցերում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ: Ինչպես հայտնում է Կրեմլի կայքը, քննարկվել են ռուս-իրանական օրակարգի արդի հարցերը՝ շեշտը դնելով երկկողմ համագործակցության ամբողջ շրջանակի հետագա զարգացման վրա։

Մասնավորապես, նախագահները կողմ են արտահայտվել էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում փոխշահավետ նախագծերի հետևողական իրականացմանը։

Միջազգային հարցերը քննարկելիս նախագահները երկուստեք դրական են գնահատել Աստանայի գործընթացի շրջանակում հաստատված սերտ համակարգումը, որն առանցքային դեր ունի սիրիական կարգավորման գործում։

Մտադրություն է հայտնվել շարունակելու համագործակցությունը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կարգավորման և նրա տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով։

Մինչդեռ իրանական Mehr գործակալությունը, անդրադառնալով զրույցին նշում է, որ Ռաիսին նաև ընդգծել է, որ միայն համագործակցության և համակարգման միջոցով կարող են լուծվել տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Կովկասի և Սիրիայի խնդիրները, և հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես կարևորում է տարածաշրջանային ինտեգրացիայի ամրապնդումը և դատապարտում է արտաքին միջամտության վնասակարությունը տարածաշրջանային հարցերում, փոխանցում է Tert.am-ը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: