ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիևում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է ՆԳՆ բարձրագույն ղեկավարությունը

Կիևի մարզում ուղղաթիռի կործանման հետևանքով 16 մարդ է զոհվել։ Զոհերի թվում են երկրի ՆԳՆ ղեկավար Դենիս Մոնաստիրսկին և նրա առաջին տեղակալ Եվգենի Էնինը, հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն։

Ուղղաթիռը կործանվել է մանկապարտեզի և բնակելի շենքի մոտ, գրում է kommersant.ru-ն:

«Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ հայտնի է 16 զոհի մասին, որից 2-ը երեխաներ են։ Զոհերից 9-ը եղել է ուղղաթիռում։ 22 տուժած գտնվում է հիվանդանոցում, նրանցից 10-ը երեխաներ են»,- գրել է Կլիմենկոն ֆեյսբուքյան իր էջում։

Թե ինչն է եղել վթարի պատճառը, դեռևս հայտնի չէ։

Դենիս Մոնաստիրսկին Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ղեկավարն էր 2021 թվականի հուլիսի կեսերից։ Նույն թվականի օգոստոսի վերջին նրա տեղակալ է նշանակվել Եվգենի Էնինը, փոխանցում է Tert.am։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: