ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օտարերկրացիներին իրավունք կտրվի ՀՀ–ում բիզնես սկսել պարզեցված ընթացակարգով

Օտարերկրյա կազմակերպությունները Հայաստանում կկարողանան բիզնեսի որոշ տեսակներով զբաղվել պարզեցված ընթացակարգով` առանց դրա համար լիցենզիա ստանալու։
Այդ նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն օրենսդրական փոփոխություններ է առաջարկել «Լիցենզավորման մասին» օրենքում, հաղորդում է Sputnik-ը:
Օրենսդրական առաջարկի համաձայն` փոփոխություններն առնչվում են բիզնեսի այն տեսակներին, որոնք ՀՀ–ում գործունեության կոնկրետ վայր չեն ենթադրում։
Դրանք են`
1. Մասնավոր պահնորդական գործունեությունը
2. Փոստային կապի գործունեությունը
3. Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպումը
4. Տաքսի ծառայությունը
5. Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակումը, փաստաթղթերի փորձաքննությունը
6. Շինարարության իրականացումը
7. Շինարարության որակի տեխնիկական հսկողությունը
8. Ինժեներական հետազննումը
9. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը։
Հայաստանում առանց լիցենզավորման բիզնես սկսելու համար, սակայն, կազմակերպությունը կամ անհատը պետք է իր երկրում այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթուղթ ունենա։
Ներկայացված օրենսդրական նախագիծն այսօր ՀՀ կառավարության նիստում արժանացել է գործադրի հավանությանն ու առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։
Պարզեցված ընթացակարգն ուժի մեջ կմտնի ԱԺ–ի կողմից ընդունվելուց 6 ամիս անց։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: