ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Միքելանջելոն բալետում». հայուհի Ագրիպինա Վագանովան՝ ռուսական բալետի տեսության հիմնադիրը

Ագրիպինա Վագանովան (Վահանյան) եղել է բալետի պարուհի և պարուսույց, ռուսական դասական բալետի տեսության հիմնադիր, դասավանդել է նշանավոր բալետի պարուհիների մի քանի սերունդների, այդ թվում`Մարինա Սեմենովային և Գալինա Ուլանովային: Վագանովան հայտնի է դարձել`չնայած բնությունը նրան չի տվել իդեալական բալետային տվյալներ. նրա վրա ծիծաղել են, նվաստացրել, սակայն այս կինը ներշնչել էր ինքն իրեն, որ ծնվել է բալետի համար: 

Վագանովան հասկացել է, թե ինչ կարող է անել մարդկային մարմինը, ինչ միջոցներով կարող է հասնել կատարյալ ճկունության և շարժումների ճշգրտության: Նրա աշակերտները հետագայում կասեն`«Նա ամեն ինչ գիտեր մարմնի մասին»: Իր տված հարցազրույցներից մեկում մեծ պարուհի Մայա Պլիսեցկայան ասել է. «Վագանովան ֆանտաստիկ ուղեղ ուներ: Նա ինձ համար Միքելանջելոն էր բալետում»:

Ագրիպինա Յակովլևնա Վագանովան ծնվել է 1879 թ. հունիսի 14-ին (26), Սանկտ-Պետերբուրգում՝ հայ ընտանիքում: Ընտանիքը երեք դուստր ուներ, նա ամենաերիտասարդն էր: Նրա հայրը` Հակոբ Վագանովը, ծառայել է որպես ենթասպա Աստրախանում, որտեղ այն ժամանակ արդեն հայ համայնք կար ձևավորված: Հակոբ Տիմոֆեևիչը պարսկահայ է եղել արմատներով: Ընտանիքն ապրել է վատ, ծանր պայմաններում: Ագրիպինան 10 տարեկանում ընդունվել է Սանկտ Պետերբուրգի թատրոնի դպրոցի բալետի դասարան:

Ավարտելուց հետո Վագանովան ընդունվել է Մարիինյան թատրոնի բալետի բաժին: Մի քանի տարի անց նա ստացել է մենակատարի կարգավիճակ: Վագանովան փայլուն հաջողության էր հասնում անհատական ​​համարներում:

Սակայն Վագանովան իսկապես չէր համապատասխանում բալետի պարուհու չափանիշներին` փոքր հասակ, ուժեղ ոտքեր, ծանր ձեռքեր: Ճիշտ է, նա ինքը գիտեր իր թերություններն ավելի լավ, քան բոլոր մյուսները և ամեն կերպ փորձում էր հաղթահարել դրանք:

Ագրիպինա Յակովլևովան դառնորեն էր հիշում իր կյանքը բեմում: Բալետներում հիմնական դերերը վստահվել են իրեն կատարողական կարիերայի ավարտից միայն կարճ ժամանակ առաջ: 1915-ին նա ստացավ բալետի մենակատարուհու կոչում, իսկ 1916-ին արդեն թողեց բեմը:

Այնուհետև սկսվեց նրա մանկավարժական գործունեությունը: Վագանովան անցկացրեց իր առաջին դասը, ապա երկրորդ, երրորդը, և հանկարծ նա հասկացավ ամեն ինչ: Նա ծնվել էր որպես բալետի ուսուցիչ, ոչ թե կատարող, և դա էր ողջ գաղտնիքը: Ի՜նչ հաճելի էր ուսուցանել, նրա խստությունն ու անմիջականությունը, հազվագյուտ գովասանքները քննարկման թեմա էին ռուսական բալետի աշխարհում: Նրա համբավը որպես ուսուցիչ վերելք էր ապրում և մինչ օրս շարունակվում է փառաբանվել, գրում է Peoples.ru-ն:

Ագրիպինա Վագանովան մշակեց իր ուրույն մանկավարժական ծրագիրը: 20-րդ դարի բալետի ստեղծման գործում վճռական դեր է խաղացել «Վագանովայի համակարգը»: 1934-ին հրապարակվեց Ագրիպինա Վագանովայի «Դասական պարի հիմունքները» գիրքը: Գիրքն ունեցավ վեց հրատարակություն և թարգմանվեց աշխարհի տարբեր լեզուներով:

1951 թ. նոյեմբերի 5-ին Վագանովան հեռացավ կյանքից: Նրա հետ հրաժեշտի ընթացքում հնչում էր «Կարապի լճից» մի հատված: Իսկ մեծ պարուսույցին նվիրված վավերագրական ֆիլմում Մայա Պլիսեցկայան նշում է. «Երկրորդ Վագանովա չի եղել, և ես չգիտեմ՝ կլինի արդյոք...»


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: