ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանությանը նվիրված բալետային բեմականացումն արժանացել է «Էմմի» հեղինակավոր մրցանակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մեռան, որ ապրինք» բալետային բեմականացումն արժանացել է «Էմմի» հեղինակավոր մրցանակին 45-րդ մրցանակաբաշխության շրջանակում: Մրցանակը շնորհվել է բալետային տեսաբեմականացման գործադիր պրոդյուսերներ Դիանա և Չարլզ Պասկերյաններին, հայտնում է Asbarez-ը:

Սան Ֆրանցիսկոյի բալետի մենակատար Դավիթ Կարապետյանի մոտ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված բալետ բեմադրելու գաղափարն առաջացավ, երբ նա առաջին անգամ տեսավ Ցեղասպանության զոհերին նվիրված խաչի տեսքով հուշարձանը Սան Ֆրանցիսկոյում: Սկզբնական փուլում նախատեսվում էր բեմադրությունը նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սկսվեց աշխատանքը: Սակայն մեկ տարուց ավելի պահանջվեց բեմականացումն ավարտելու համար:

Բեմականացմանը Դավիթ Կարապետյանը մասնակցել է որպես մենակատար և խորեոգրաֆ: Մասնակցել են նաև մենակատար Վանեսսա Զաորյանը և բալետի ևս 14 պարող Սան Ֆրանցիսկոյից, ինչպես նաև 23 անձից բաղկացած թիմը: Պրոդյուսերներն են Դիանա և Չարլզ Պասկերյանները:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: