ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Լա բոհեմ». Շառլ Ազնավուրի կյանքին նվիրված բալետ

DPA

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի  կյանքը և գործունեությունը կամփոփվի մեկ գործողությամբ բալետում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը տեղեկացրեց, որ նոր բեմադրություն է պատրաստում: ««Լա բոհեմ»-ի հիմքում կլինեն Շառլ Ազնավուրի երգերը: Այն կներկայացնի Շառլ Ազնավուրի ուղին: «Լա բոհեմ»-ը մոտ 40 րոպեանոց 1 գործողությամբ բալետ է: Ամենահայտնի երգերն են լինելու: Չնայած` Ազնավուրի մոտ բոլոր երգերն էլ հայտնի են, շատ դժվար է ընտրել»,- նշեց Ռուդոլֆ Խառատյանը:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստերի խոսքով` բալետում կներկայացվի Ազնավուրի` որպես արտիստի կայացման ողջ ուղին, այն, թե ինչպես նա հանդիպեց Էդիթ Պիաֆին և ինչերի միջով անցավ: Խառատյանի հավաստիացմամբ` ներկայացումը թատրոնում հնարավոր կլինի դիտել 2016-ի աշնանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: