ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանն առաջիկայում պատժամիջոցներ կսահմանի ԵՄ–ի և Մեծ Բրիտանիայի նկատմամբ. ԱԳՆ

© РИА Новости / Антон Быстров

Իրանական կողմն առաջիկայում պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԵՄ–ի և Մեծ Բրիտանիայի նկատմամբ։ Այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Եվրամիության և Բրիտանիայի գործողությունները ցույց են տալիս, որ նրանք անկարող են հասկանալ ժամանակակից Իրանի իրողությունները և սխալ պատկերացում ունեն մեր երկրի իշխանության մասին։ Իրանը շուտով կհրապարակի ԵՄ–ում և Անգլիայում ահաբեկչություն քարոզողների և մարդու իրավունքները խախտողների նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկը», – ասել է Քանաանին, որի խոսքը հրապարակվել է Իրանի ԱԳՆ–ի Telegram–յան ալիքում։
Հիշեցնենք` երեկ ԵՄ–ն հրապարակեց Իրանի դեմ անհատական պատժամիջոցների նոր փաթեթը, որը վերաբերում է 18 ֆիզիկական անձանց և 19 կազմակերպությունների։ Ըստ Եվրամիության` նրանք մասնակցում են երկրում բողոքի ակցիաների ճնշմանը:
Պատժամիջոցների ցանկում է ներառվել Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Համիդ Սաջադիի անունը։ ԵՄ-ում համարում են, որ նա իբր ստիպել է իրանցի մարզիկներին կարծիք չհայտնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև նախկին և գործող տարածաշրջանային ղեկավարներ, պատգամավորներ, ԶԼՄ-ների ղեկավարներ և ուժայիններ։ Կազմակերպությունների թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածաշրջանային բաժանմունքները (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ)։
Հունվարի 18-ին Եվրախորհրդարանը հավանության տվեց մի բանաձևի, որը հորդորում է ԵՄ–ի ղեկավարությանը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: