ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ երկրները գիտակցում են դոլարով և եվրոյով հաշվարկներից կախվածության ռիսկերը․ ՌԴ ԱԳՆ

Եվրասիական տնտեսական միության երկրները գիտակցում են դոլարով և եվրոյով հաշվարկներից կախվածության ռիսկերը և շահագրգռված են օգտագործել ազգային արժույթները, հայտարարել է  ՌԴ ԱԳ նախարարությունը, փոխացնում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում  միևնույն ժամանակ նշել են, որ ԵԱՏՄ-ում փոխադարձ հաշվարկներում դոլարից և եվրոյից ամբողջապես հրաժարվելու մասին խոսելը վաղաժամ է։

«Միության երկրները իրավունք ունեն դրանցից օգտվել  այն դեպքերում, երբ այլընտրանք գոյություն չունի։ Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ ներկա իրողություններում մեր գործընկերները քաջ գիտակցում են դոլարից և եվրոյից կախվածության ռիսկերը և շահագրգռված են ազգային արժույթների առաջմղմամբ»,- նշված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում։

Ըստ գերատեսչության՝ ԵԱՏՄ շրջանակում արտարժույթից հրաժարվելը արագ և միանգամյա գործընթաց չէ, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են Միության ստեղծման օրվանից ի վեր։

«Չենք պատրաստվում սահմանափակվել եղած ձեռքբերումներով, մոտ ապագայում նախատեսում ենք ազգային արժույթների օգտագործման մասնաբաժինը հասցնել մինչև 85%-ի»,- նշել են գերատեսչությունում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: