ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այվազովսկին հայ էր, աբսուրդ է, որ նրան ԱՄՆ-ում ներկայացնում են որպես ուկրաինացի. Գայդուկ

«Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանի այն հայտարարությունը, թե Հովհաննես Այվազովսկին,  ինչպես նաև մյուս ռուս նկարիչներն ուկրաինացիներ են, բացարձակ անհեթեթություն է»,- Ռիա Նովոստի-ին ասել է Թեոդոսիայի Այվազովսկու պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մետրոպոլիտեն»-ը Կուինջին անվանել էր ուկրաինացի նկարիչ, այնհուհետև այդ շարքերը համալրեցին Հովհաննես Այվազովսկին և Իլյա Ռեպինը։ Այսպիսով, թանգարանը Այվազովսկու «Նավը լուսնի լույսի տակ» նկարի էջում տեղադրել է տեղեկություն, որ հեղինակը ուկրաինացի է։ Նմանատիպ հայտարարություն է տեղադրված Ռեպինի «Վսևոլոդ Միխայլովիչ Գարշինի դիմանկարը» նկարի էջում։

«Իհարկե, սա աբսուրդ է, բացարձակ աբսուրդ... Այվազովսկին և Կուինջին, հայն ու հույնը  ուկրաինացիներ են... Իհարկե, Այվազովսկին հայ էր, նա հայկական և ռուսական մշակույթի կրողն էր։ Նրանց տանը, կենցաղում իշխում էին հայկական ավանդույթները, բայց բոլորի համար Այվազովսկին ռուսական մեծ աշխարհի ներկայացուցիչն է։

Ամբողջ աշխարհում նա հայտնի դարձավ որպես ռուս նկարիչ, ռուսական արվեստը փառաբանողներից մեկը։ Այվազովսկին եղել է ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի նկարիչ։ Նա շատ հայրենասեր էր»,- ասել է Գայդուկը։

Թանգարանի տնօրենի կարծիքով, անոտացիաների նման վերաշարադրումը կարող է ընդունվել հասարակության կողմից, որի արվեստի մասին գիտելիքները բավականին քիչ են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: