ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,274.04 դրամ ԱՐԾԱԹ - 245.04 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,963.84 դրամ

Այվազովսկու հայկական սերը

Kulturologia.ru

«Իմ հոգին պետք է անընդհատ կլանի գեղեցկությունը, ապա վերարտադրի այն նկարներում: Ես սիրում եմ քեզ, և քո խորը աչքերում ինձ համար բացվում է մի խորհրդավոր աշխարհ, գրեթե կախարդող մի ուժ», - այսպես էր սիրո խոստովանություն անում մեծն ծովանկարիչ Իվան Այվազովսկին իր ընտրյալին՝ Աննա Սարկիզովային, ով նրան նվիրել է ամուսնության երջանիկ 18 տարիներ:

Կարելի է պնդել, որ Այվազովսկին կնամոլ չի եղել: Հայտնի են նրա սիրելիներից երեքը՝ երկուսը նրա օրինական կանայք էին, իսկ մյուսի պատմությունը հայտնի չէ՝ իրակա՞ն է, թե՞ լեգենդ: Գեղեցիկ պատմություն բալետի պարուհի Մարիա Տալիոնիի մասին, դժբախտ ամուսնական կապեր Ջուլիա Գրևսի հետ և երջանիկ ուշ սեր Աննա Սարկիզովայի հետ. այս ամենն է միայն հայտնի Այվազովսկու անձնական կյանքից:

Աննա Նիկիտիչնա (Մկրտիչովնա) Բուռնազյանը ծնվել է 1857 թ. Թեոդոսիա քաղաքում` հայ ընտանիքում: Հայտնի է եղել իր գեղեցկությամբ, ուստի զարմանալի չէ, որ արագ ամուսնացել է Թեոդոսիայի հայտնի առևտրական Սարկիզովի հետ: Բայց ընդամենը 25 տարեկանում Աննան հասցրել է այրիանալ: Եվ հենց ամուսնու հուղարկավորության ժամանակ էր, որ ճակատագիրը ծանոթացրել է նրան Այվազովսկու հետ ...

Այվազովսկու ճանապարհին թաղման երթ է հայտնվում: Վերջին հրաժեշտն էին տալիս առևտրական Սարկիզովին, որի դագաղի ետևում մի այրի էր կանգնած`մի գեղեցիկ հայ երիտասարդ կին ... Պահն, իհարկե, ամենալավը չէր, բայց նկարիչը սիրահարվում է առաջին իսկ հայացքից, գրում է Artchive.ru-ն:

Սպասելով  պատշաճ ժամանակի՝ Այվազովսկին ամուսնության առաջարկություն է անում, որն Աննան ընդունում է: 1882թ.-ին Այվազովսկին, առաջին կնոջից օրինական կերպով ամուսնալուծվելով, երկրորդ իրավական ամուսնության մեջ է մտնում Աննա Սարկիզովայի հետ:

Աննան մեծացել է աղքատ հայ ընտանիքում, ինչպես ինքը՝ Այվազովսկին ժամանակին: Նրանց միջև գրեթե քառասուն տարվա տարբերություն կար: Սակայն, անմիջական վերաբերմունքն ու բնատուր զգայունությունը տաքացնում էին նրանց հարաբերությունները: Աննան շատ էր սիրում Այվազովսկուն և չէր պահանջում ավելի մեծ ուշադրություն, քան նկարիչը կարող էր տալ: Այվազովսկին իր հերթին ուժգին սիրում էր Աննային և խանդով էր վերաբերվում նրան:

Ամուսնության տարիներին սիրահարված Այվազովսկին իր կնոջ դիմանկարն է նկարում հայկական ազգային հագուստով՝ գլխին թափանցիկ մետաքսյա քող: Արտահայտիչ մուգ աչքերը մատնում են Աննայի սուր միտքը, արևելյան շնորհն ու նուրբ շարժուձևը, մեղմ ժպիտը ցույց է տալիս նրա անսահման կանացիությունն ու կերպարին որոշակի անհոգություն և առեղծված հաղորդում, գրում է Liveinternet.ru-ն: Սակայն, Աննայի գեղեցկությունը ոգեշնչել է Այվազովսկուն ոչ միայն դիմանկարներ ստեղծելու, այլև նրան նույնիսկ բանաստեղծություն նվիրելու:

«Շնորհիվ այս ամուսնության՝ ես այժմ ավելի մոտ եմ կանգնած իմ ժողովրդին», - հաճախ է կրկնել նկարիչը: Աննայի հայտնվելով Այվազովսկու տունը դարձել է իսկական հավաքատեղի. հայ դերասանները, գրողները, երաժիշտները, նկարիչներն այցելում էին երջանիկ զույգին, օրհնություն ստանում, հաճախ նաև ֆինանսական աջակցություն:

1900 թվականին Իվան Կոնստանտինովիչը հեռանում է կյանքից: Աննա Նիկիտիչը շատ բաների միջով է ստիպված լինում անցնել: 25 տարի շարունակ նա չի լքում իր տան պատերը, որտեղ նա սեր և երջանկություն է տեսել: Առաջին աշխարհամարտը, հեղափոխությունը, քաղաքացիական պատերազմը շրջանցում են Աննային, նա անգամ ուշադրություն չի դարձնում կյանքի կտրուկ փոփոխված պայմաններին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա խուսափում է տարհանումից, օկուպացիայի ընթացքում հրաշքով փոխում է իր վերջին զարդերը հացի ու հացահատիկի հետ: Երբ գերմանացիները հեռանում են Թեոդոսիայից, Աննա Նիկիտիչնային գտնում է նկարիչ Նիկոլայ Սամոկիշը, ով նրան իր տուն է տանում Սիմֆերոպոլում:

Աննան մահանում է 1944թ. հուլիսի 25-ին: Նրան հուղարկավորում են Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու գերեզմանատանը՝ ամուսնու կողքին, ում հետ անցկացրել էր 18 երջանիկ տարիներ…

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 52%
Քամի՝ 17.70 կմ/ժ
23 C°
 
18°  28° 
17.07.2018
18°  32° 
18.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: