ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է մարտի 4-ին Թեհրանում հանդիպել Իրանի նախագահի հետ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ծրագրում է մարտի 4-ին Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ՝ քննարկելու իրանական միջուկային գործարքի շուրջ «երկխոսության վերսկսումը», հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հեռուստաալիքի դիվանագիտական ​​աղբյուրի տեղեկատվությամբ՝ Գրոսին հստակ ասել է, որ Թեհրան կայցելի միայն այն պայմանով, եթե խոսի Ռայիսիի հետ։ Համագործակցության վատթարացման ֆոնին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը «ցանկանում է հնարավորություն ունենալ վերսկսելու հարաբերություններն ամենաբարձր մակարդակով»։ Հանդիպումը նախատեսված է առավոտյան, իսկ երեկոյան ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կվերադառնա Վիեննա, նշել է աղբյուրը։ Իրանի Fars լրատվական գործակալությունը մարտի 1-ին հայտնել էր, որ Գրոսին Թեհրան կժամանի մարտի 3-ի երեկոյան։ Գործակալությունը նշել է, որ Գրոսին «կհանդիպի» Իսլամական Հանրապետության «պաշտոնատար անձանց հետ» և կքննարկի «տարբեր հարցեր»:

2015 թ.-ին կնքված միջուկային գործարքին վերադառնալու շուրջ բանակցությունները փակուղի են մտել 2022 թ.-ի ամռանից: ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդոյի միջուկային օբյեկտում մինչև 83,7% հարստացված ուրանի մասնիկներ է հայտնաբերել: Այս պահին քննարկումներ են ընթանում՝ որոշելու՝ արդյոք Թեհրանն ուրանի հարստացման այս շեմին հասել է պատահաբար թե միտումնավոր:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: