Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են առաջիկա երեք ամիսների ընթացքում ավարտել Ռեշտ-Աստարա երկաթգծի ֆինանսավորման, նախագծման և իրականացման աշխատանքները: Այդ մասին օրերս հայտնեց Իրանի տրանսպորտի փոխնախարարը՝ ներկայացնելով ռուսական կողմի հետ տեսակոնֆերանսի արդյունքները:
Հիշեցնենք, որ Ռեշտ-Աստարա երկաթգիծը «Հյուսիս- Հարավ» տրանսպորտային միջանցքի մաս կազմող մուլտիմոդալ երթուղու մի հատվածն է՝ Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթուղիները կապող օղակ։
Հյուսիս- հարավ տրանսպորտային միջանցքի համար սա կարևոր հանգույցներից մեկն է: Խոսքը վերաբերում է 7200 կմ երկարություն նախատեսող միջանցքին, որը նախատեսված է ապահովել Իրանի միջոցով Բալթյան երկրների և Հնդկաստանի միջև առկա տրանսպորտային կապը:
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է 2000թ.-ին Սանկտ-Պետերբուրգում ՌԴ, Իրանի և Հնդկաստանի կողմից:
2001թ. համաձայնագիրը վավերացվել է Հնդկաստանի և Իրանի կողմից, 2002թ.-ին՝ ՌԴ-ի: Հետագայում համաձայնագրին միացել են ՀՀ-ն, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Սիրիան և Օմանը:
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը նախատեսում է բեռնափոխադրումների մի քանի երթուղի ինտերմոդալ մեթոդով: Դրանցից նշանակալի ուղղություններից մեկը հարավային ուղղությունն է. Աստրախան-Մախաչկալա-Սամուր, ապա Ադրբեջանի տարածքով ելք դեպի Իրան, Աստարա սահմանային կայարան: Իրանի տարածքով բեռնափոխադրումները նախատեսվում է իրականացնել Աստարա-Ռեշտ-Կազվին երկաթգծով։ Հարավային ուղղության շրջանակներում դիտարկվում է նաև ելք դեպի Իրան Ադրբեջանի և Հայաստանի տարածքով Ջուլֆա սահմանային կայարանով:
Տրանսպորտային միջանցքի Հայաստանի հատվածը նախատեսվում է երկրի հարավային սահմանի հատում Ադրբեջանի հետ, ինչը քաղաքական իրադրություններից ելնելով, լավատեսություն ներշնչող սցենար չէ[1]:
Վերադառնալով Ռեշտ- Աստարա երկաթգծի նախագծին՝ նշենք, որ Իրանը միացել է դեռևս 2005թ.-ին, սակայն շինարարական գործընթացները մեկնարկել են 2018թ.-ին:
Պետք է նշել սակայն, որ անգամ 2018թ.-ից հետո իրանական կողմից նախագծի ուղղությամբ աշխատանքների կատարման տեսանկյունից նկատվում էին վերապահումներ: Դրանք նախ պայմանավորված էին պատժամիջոցների գործոնով, որից նաև բխում էին սեփական տարածքում երկաթգծի շինարարության համար ֆինանսավորման խնդիրները: Մյուս կողմից Իրանի համար դեպի արտաքին աշխարհ ելքի ավելի վստահելի ուղիներ դիտարկվել են Հայաստանով անցնող երթուղիները: Այսինք գերակայել են քաղաքական շահերը:
Պատահական չէ, որ 44-օրյա պատերազմից հետո հատկապես Հնդկաստանն ու Իրանը հանդես եկան նոր երթուղու ակտիվ նախաձեռնությամբ:
Խոսքը Պարսից ծոց-Սև ծով երթուղու մասին է՝ Հնդկաստանից իրանական Չաբահար նավահանգիստ, այնուհետև՝ Հայաստան, Վրաստան և Սև ծով: Չաբահարն, ունենալով ռազմավարական նշանակություն Ասիայից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների իրականացման համար, և՛ Իրանի, և՛ Հնդկաստանի համար ունի, առաջին հերթին, քաղաքական նշանակություն: Այն նախ այլընտրանք է ամերիկյան կողմի նախաձեռնության՝ Ուզբեկստան-Աֆղանստան-Պակիստան երթուղուն, որը շրջանցում է Իրանն ու Հնդկաստանը: Դա հնարավորություն կտա ապրանքների տարանցումն իրականացնել Հնդկաստանից՝ Իրանի, Աֆղանստանի ու Կենտրոնական Ասիայի երկրներով՝ շրջանցելով Պակիստանը: Դժվար է ասել, որ կողմերի հետաքրքրությունը նվազել է այս նախագծի նկատմամբ, առնվազն հայտարարությունների մակարդակում այն պահպանվում է, սակայն մյուս կողմից գործընթացները շատ արագ են ընթանում Ռեշտ –Աստարա նախագծի շուրջ, ինչը իրական ռիսկեր է պարունակում Հայաստանի համար «Հյուսիս-հարավ» նախագծի շրջանակներում գործընթացին ինտեգրման համատեքստում:
Իրան- Ադրբեջան- ՌԴ տրանսպորտային միջանցքի շուրջ ներկայիս ակտիվ գործընթացները կանխատեսելի էին և պայմանավորված մի քանի հանգամանքներով:
Առաջին հերթին, անշուշտ, ռուս-ուկրաինական զարգացումները բազմապատկել են ՌԴ–ի համար այլընտրանքային երթուղիների և շուկաների ընդլայնման անհրաժեշտությունը:
Մյուս կողմից Արցախյան 44-օրյա պատերազմն ու տարածաշրջանային վերաձևումները, որոնցում Ադրբեջանն ստանձնել է ուրույն դերակատարում. Իրանի համար կա պրոցեսներից դուրս չմնալու անհրաժեշտություն:
Հատկանշական է, որ 2021թ.-ին Իրանի նախկին ԱԳ նախարարը բարձրաձայնեց Իրան-Նախիջևան- Հայաստան երկաթգծի հաղորդակցության մասին, որը պետք է անցնի Թեհրան-Ջուլֆա- Երասխ երթուղով, Վրաստանով դուրս գա Սև ծով[2]: Սա Իրան-Ադրբեջան- ՌԴ տրանսպորտային իջանցքի համար լուրջ այլընտարքային ուղի է, այդ թվում՝ Իրանի համար հաշվի առնելով քաղաքական շահը: Ի դեմս Ադրբեջանի, Իրանը տեսնում է սպառնալիք Թուրքիայի և Իսրայելի կողմից, ուստի պատահական չէ թուրք-ադրբեջանական խոսույթով «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ պաշտոնական Թեհրանի անբարյացկամ վերաբերմունքը:
Բայց այսօր Ադրբեջանի տարածքով երթուղու գործընթացի արագացման գործում առկա է նաև ռուսական գործոնը: Ըստ էության, և՛ Իրան-Հայաստան, և՛ Աստարա-Ռեշտ-Կազվին երկաթգծերը ՌԴ համար գրավիչ նախագծեր են՝ Հարավային Կովկասի տարանցիկ հնարավորություններով Իրանի և ՌԴ-ի միջև ուղիղ կապի ապահովման տեսանկյունից: Աստարա-Ռեշտ-Կազվին երկաթուղու կառուցման համար նախատեսվող ներդրումները կազմում են 200 մլն դոլար, մինչդեռ Իրան-Հայաստան երկաթգծի նախագծի համար՝ 3 մլրդ դոլար: Պատճառն առաջինի դեպքում ենթակառուցվածքի մեծ մասի առկայությունն է, մյուսի պարագայում՝ զրոյից կառուցելու անհրաժեշտությունը: Բայց դժվար է Ադրբեջանի տարածքով երթուղու գործարկման անհրաժեշտության խնդիրը ՌԴ-ի համար դիտարկել միայն ֆինանսական բաղադրիչում: Հարավային Կովկասում ազդեցության համար այսօր Արևմուտք-ՌԴ այլևս անթաքույց մրցակցություն կա, ինչը, մի կողմից ՌԴ-ի մոտ առաջացրել է տարածաշրջանային ազդեցության լծակները գործարկելու անհրաժեշտություն: Պատահական չէ, որ Ռեշտ-Աստարա նախագծի շուրջ կողմերի համաձայնության մասին հայտնի դարձավ Լավրովի՝ Բաքու կատարած այցից հետո, որից հետո Իրան-ՌԴ երկաթգծի շուրջ քննարկումներն ակտիվացան:
Մյուս կողմից Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը գործում է տարածաշրջանում ռուսական դերակատարության թուլացմանն ի նպաստ, ինչից ազդակներ քաղում են տարածաշրջանային ենթակառուցվածքների նախագծերի շահագրգիռ բոլոր կողմերն, այդ թվում՝ և՛ Իրանը, և՛ ՌԴ-ն և նաև՝ Ադրբեջանը:
Արդյունքում մինչ ՌԴ և Իրանը երկխոսում են Ռեշտ- Աստարա տրանսպորտային նախագծի ֆինանսավորման շուրջ, Հայաստանը կարող է պարզապես իզոլացվել տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային նախագծերից, կամ առնվազն հետաձգել դրանցից մեզ համար շահավետների գործարկման հնարավորությունները:
այլ նյութեր այս թեմայով
- Պուտինը և Ռաիսին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության, այդ թվում՝ խաղաղ բնակչությանը մարդասիրական...
- Անհրաժեշտ է հարգել տարածաշրջանում հայերի իրավունքները. Ռաիսի Ինչ վերաբերում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք շեշտում ենք, որ հայերի իրավունքները պետք...
- Տարածաշրջանի երկրների միջազգային սահմանների պահպանումը կարմիր գիծ է. Իրանի ՊՆ «Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պահպանումը կարմիր գիծ է Իրանի Իսլամական...
- Իրանը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան Տարածաշրջանում հատուկ պայմաններից ելնելով և ավիացիոն կազմակերպության NOTAM-ի (օդաչուներին ուղղված ծանուցման հապավումը)...
- Իրանը Ղարաբաղը դիտարկում է որպես Ադրբեջանի մաս, սակայն տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով. Իրանի ԱԳ նախարար Նա գրառումն արել է Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ