ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջադեպ Մ23 ԵԱ–ում. Կարապետ Մանվելյանին հարվածած ադրբեջանցի մարզիկը որակազրկվել է

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանի հետ մենամարտող ադրբեջանցի ըմբշամարտիկ Ռահիմ Հասանովը որակազրկվել է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է հաղթանակից հետո Մանվելյանը մոտենում Հասանովին` ձեռքը սեղմելու, սակայն վերջինս հարվածում է հայ ըմբիշին։

«Կարապետ Մանվելյանը մաքուր հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, ինչից հետո մրցակիցն աչքի է ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով»,– ասված է հաղորդագրությունում, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցուն:
Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանն այսօր հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։
55 կգ քաշային կարգում Կարապետ Մանվելյանը 7:1 հաշվով պարտության է մատնել Ռահիմ Հասանովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։
63 կգ քաշային կարգում էլ մեկ այլ հայ մարզիկ` Սահակ Հովհաննիսյանը, 3։1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշ Խուրշուդ Բաբաշովի նկատմամբ։ Հովհաննիսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։
Նշենք, որ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ազատ ոճի հավաքականը մասնակցում է 10 մարզիկով։

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: