Կար իմիտացիայի և ժամանակ շահելու էլեմենտ. Կ. Բեքարյանը՝ Մոսկվայում ՀԱՊԿ առաքելությանը Արարատ Միրզոյանի անդրադարձի վերաբերյալ
«Արմեդիա» ՏՎԳ: Մարտի 20-ին Մոսկվայում ՀՀ և ՌԴ արտգործնախարարների համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայմանը, որի շրջանակներում Արարատ Միրզոյանը նշեց, որ Հայաստանը չի հրաժարվել փաստաթղթից, այն սեղանին դրված է: Սրան դրական արձագանքեց նաև ռուսաստանցի կոլեգան: Ըստ Ձեզ, սա կարո՞ղ է ընկալվել՝ որպես այս ուղղությամբ առաջընթացի հնարավորություն, և սպասելի՞ է առաջիկայում առաքելության տեղակայում ՀՀ-ում:
Կարեն Բեքարյան: Մի կողմ թողնելով չհանրայնացված բանակցային գործիքակազմն ու դիվանագիտական խողովակը՝ անդրադառնանք Հայաստանում ՀԱՊԿ առաքելությանը վերաբերող հանրայնացված հատվածին: Պետք է ամրագրել հետևյալը. ՀՀ արտգործնախարարը փորձում էր գտնել ձևակերպումներ ինչ-որ կերպ, այսպես ասենք, արդարանալու, թե ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից այդ փաստաթղթի չստորագրելը:
Եթե ուշադիր լինենք բովանդակությանն ու օգտագործվող բառակազմին՝ «մեր պատկերացմամբ», «մեզ թվում էր», «մենք մտածում էինք»՝ ՀԱՊԿ գործընկերներն ունեին խնդիր չպատկերացնելու ՀԱՊԿ պատասխանատվության տարածքը: Շատ կարևոր է՝ ոչ թե չէին պատկերացնում, այլ՝ «մեր ընկալմամբ», «մեզ թվում էր»… Եվ հաջորդող շատ կարևոր ամրագրումը, որ դա հանված չէ օրակարգից, Հայաստանը չի հրաժարվել ստորագրել ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին որոշումը: Այսինքն, փորձ արվեց խնդիրը տանել ճանապարհով, որ դա սեղանին դրված է, արդիական է, օրակարգային է փաստաթղթի ստորագրումը, և խնդիրն ընդամենը նրանում է, որ «մեզ այլ բան էր թվացել», ինչից շատ արագ փորձեց օգտվել ՌԴ արտգործնախարարը՝ կրկնելով նույն խոսքերով «ուրախ ենք, որ Հայաստանը ֆիքսում է, որ չի հրաժարվել այն ստորագրելուց»:
Միևնույն ժամանակ պետք է ֆիքսենք հետևյալը. արդյո՞ք սրանից հետևում է, որ ռուսական կողմը հասել է նրան, որ այսօր այդ փաստաթուղթը կստորագրվի, ՀԱՊԿ առաքելությունը կժամանի Հայաստան: Ոչ: Որովհետև այստեղ կար իմիտացիայի և ժամանակ շահելու էլեմենտ ընդամենը, հակառակ պարագայում դա կարելի էր ստորագրել կամ ստորագրման արարողության մասին պայմանավորվել հանդիպման շրջանակներում, Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթութղը տանել Մոսկվա և այլ տարբեր եղանակներով: Այսինքն խնդիր է եղել ընդամենը այդ պահին կարողանալ իրավիճակը դուրս բերել սրությունից, շահել ժամանակ՝ չեմ կարծում որևէ կերպ միտումով դրան դրական ֆոնի ներքո անդրադառնալու:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
