ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերահաստատել ենք մինչև զբոսաշրջային շրջանի բացումը հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պատրաստակամությունը. Միրզոյան

2022թ. շարունակվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացը։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին զեկույցի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխանցում է Tert.am-ը։

«Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների չորս հանդիպում, 2022թ. փետրվարից վերականգնվել է երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ 2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ՀՀ-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն տալ երրորդ երկրների քաղաքացիներին և որոշել են սկսել այդ ուղղությամբ գործընթացները»,- ասաց նա։

Միրզոյանը ասաց, որ նույն հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ամենասեղմ ժակետներում մեկնարկել ՀՀ-Թուրքիա օդային բեռնափոխադրումների իրականացումը, որի մեկներակը տրվել է ընթացիկ տարում։

«Հուլիսի 11-ին Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, իսկ 2023թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Փաշինյանի և Թուրքիայի նախագահի հանդիպումը։ Ինչպես գիտեք, արդեն այս տարի փետրվարի 15-ին աշխատանքային այցով ինքս մեկնել եմ Թուրքիա՝ ցավակցելու երկրաշարժի արդյունքում մեծաթիվ զոհերի կապակցությամբ։ Այդ օրերին Հայաստանը Թուրքիա է ուղարկել հումանիտար օգնություն և փրկարար խումբ, այս նպատակներով 30 տարվա դադարից հետո գործարկվել է Մարգարայի անցակետը։ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ վերահաստատել ենք մինչև զբոսաշրջային շրջանի բացումը հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու պատրաստակամությունը»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Միրզոյանն ասաց, որ այս ուղղությամբ հայկական կողմը ակտիվ աշխատանքներ է իրականացնում։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: