ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2023 թվականի ապրիլի 1-ից Հայաստանն անցնելու է ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին

© Михаил Терещенко/ ТАСС

Ուկրաինայի հակամարտության պատճառով այս տարի համաշխարհային տնտեսության ՀՆԱ-ի աճի տեմպերը կնվազեն՝ գրանցելով 3 %-ից ցածր աճ: Նման հայտարարություն է արել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։ Այդ մասին հաղորդում է ТАСС-ը:

«Մենք ակնկալում ենք, որ 2023 թվականը կլինի ևս մեկ դժվարին տարի, Ուկրաինայի պատերազմի ազդեցության պատճառով համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կլինեն 3 %-ից ցածր», - ասել Է նա Չինաստանի Հայնան կղզում անցկացվող Բոաոյի ասիական ֆորումում:

Գեորգիևայի խոսքով՝ աշխարհում տեղի Է ունենում «ցածր տոկոսադրույքներից շատ ավելի բարձր տոկոսադրույքների արագ անցում»։

«Գնաճն անխուսափելիորեն մրրկայնություններ է ստեղծում տնտեսապես զարգացած որոշ երկրների բանկային հատվածի համար», - հավելել Է նա: Ինչպես պարզաբանել է ԱՄՀ-ի գործադիր տնօրենը, վերջին ժամանակներս երկրների համար գնալով բարդանում է զարգացման ռազմավարության մշակումը։ «Ասիան դինամիկայի աղբյուրն է: Մենք կանխատեսում ենք, որ ընթացիկ տարում Չինաստանի և Հնդկաստանի ավանդը համաշխարհային աճի բնագավառում կկազմի 50%: Սակայն նրանք նույնպես անկայունություն կզգան», - ասել Է Գեորգիևան:

Միևնույն ժամանակ ԱՄՀ-ի գործադիր տնօրենը կարծում է, որ գլոբալացման օգուտները անհավասարաչափ են բաշխված երկրների և մարդկանց միջև։

«Վերջին 40 տարում համաշխարհային տնտեսությունը եռապատկվել է...: Ասիական երկրների համար առևտրի ինտեգրումը եղել է ՀՆԱ-ի կայուն աճի առանցքային գործոնը շատ տասնամյակների ընթանցքում...: Բայց մենք պետք է նաև խոստովանենք, որ գլոբալացման բարիքները հավասարապես չեն բաշխվում երկրների և մարդկանց միջև...: Այս խնդիրների լուծումը պահանջում է պրագմատիկ մոտեցում՝ համատեղ աշխատանք», - ասված է Բոաոյի ասիական ֆորումում Գեորգիևայի հայտարարության մեջ, որն այսօր հրապարակվել է ԱՄՀ-ի կայքում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: