ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անցած տարի ԵԱՏՄ-ի երկրների ապրանքաշրջանառությունը ավելացել է 15 տոկոսով. Միշուստին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակից երկրներն ակտիվորեն ավելացնում են ապրանքաշրջանառությունը, միայն անցած տարի այն ավելացել է 15 տոկոսով։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ հինգշաբթի Պետդումայի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Ի՞նչ է այսօր ԵԱՏՄ-ն։ 180 մլն մարդ եւ ավելի քան 2 տրլն դոլարի ՀՆԱ։ Եվ իհարկե, նա ապացուցել է իր արդյունավետությունը՝ արձագանքելով մարտահրավերներին։ Համավարակից մինչեւ, այսօրվա դրությամբ՝ այն ոչ պարզ իրավիճակը, որում հայտնվել ենք Բելառուսի հետ՝ պատժամիջոցային ճնշման հետ կապված։ Եվ իհարկե, այսօրվա դրությամբ՝ ապրանքաշրջանառության աճը պատասխանն է այդ թվում եւ պատժամիջոցների ճնշմանը։ 15 տոկոսով ավելացել է 2022թ., 80 մլրդ դոլար»,- նշել է նա։

Միշուստինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ապրանքաշրջանառությունը միայն Հայաստանի հետ անցած տարի ավելացել է 83 տոկոսով։ Առեւտրի ծավալը Ղրղըզստանի հետ ավելացել է 37 տոկոսով։ «Սա արդյունքն է այդ թվում նաեւ տնտեսական եւ մարդասիրական կապերի եւ փոխգործակցելու հնարավորությունների»,- ասել է ՌԴ վարչապետը։

Նա հիշեցրել է, որ 2023թ. Ռուսաստանը նախագահում է Եվրասիական տնտեսական միությունում։ Նա տեղեկացրել է, որ հունիսին ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները Սոչիում հանդիպումներ կունենան, որտեղ «մանրամասն կխոսեն ապագայի մասին»։ «Կմտածենք համատեղ նախագծերի մասին, դրանք առաջին հերթին վերաբերում են արդյունաբերական կոոպերացիային, տնտեսական կոոպերացիային, ֆինանսական ենթակառուցվածքի ստեղծման հետ կապված հարցերին՝ հաշվարկներ իրականացնելու համար, տնտեսական անկախության հարցերին. այս ամենը մեր օրակարգում է»,- ասել է ՌԴ վարչապետը։

Միշուստինն առանձին հիշատակել է այդ երկրների հետ հումանիտար կապերի մասին, պատմական անցյալի, ժողովուրդների հոգեւոր մերձության եւ ընդհանուր լեզվի մասին։ Նա հիշեցրել է, որ 2023-ը ԱՊՀ-ում հայտարարվել է Ռուսաց լեզվի տարի։ «Եվ մենք ուրախանում ենք, որ կարող ենք այն երեխաների հետ, որոնք ռուսերեն են սովորում այդ երկրներում, շփվել միասնական մշակութային կոդով»,- ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: