ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցիները կրակել են Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակիցները տարհանվել են, հանքի աշխատանքը դադարեցված է

Երեկ երեկոյան ժամը 19:00-ից 23:00 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:

«Կրակոցների հետևանքով հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Առավոտյան հերթափոխի ժամանակ՝ ժամը 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում կրակոցները վերսկսել են, որի հետևանքով որոշում ենք կայացրել դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին»,- տեղեկացրեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան:

«Այս պահին էլ հանքի աշխատանքը դադարեցված է։ Բարեբախտաբար, ոչ վիրավոր ունենք, ոչ էլ՝ վնասված տեխնիկա։ Իրավիճակն անկայուն է, ուստի որոշում ենք կայացրել ժամանակավորապես դադարեցնել հանքի աշխատանքը, որպեսզի կարողանանք ապահովել մեր աշխատակիցների անվտանգությունը», - ասաց Ռուզաննա Գրիգորյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    26 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: