ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի շինարարությունը դադարեցված է. մարզպետ

Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական հայ–ամերիկյան գործարանի շինարարական աշխատանքներն այս պահին դադարեցված են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։
«Այս պահին ժողովուրդն իրենց տներում է, հանգիստ է, կրակոցներ չկան, մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Գործարանի շինաշխատանքն այս պահին դադարեցված է, այնտեղ աշխատում է երևի 40-45 բանվոր։ Գործարանից մինչև թշնամու դիրքեր հեռավորությունը մոտ 700 մետր է։ Ամեն օր կրակոցներ լինում են, բայց ոչ այսպես։ Գյուղի վրա կրակոցներ երբևէ չեն եղել»,– ասաց Թևոնյանը։
Նա նաև նշեց, որ վիրավորները «Արարատի» ԲԿ–ում են, ինքն այցելել է գործարանի կառուցման աշխատանքներին ներգրավված հնդիկ բանվորներին, որոնք բեկորային վնասվածքներ են ստացել կրծքավանդակի հատվածում։ Վերջիններս արդեն վիրահատվել են։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ավելի ուշ հայտնեց, որ հնդիկները բեկորային վնասվածք են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: