ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարիկ Կարապետյանը աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների ռեկորդով ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը երկամարտի 392 կգ արդյունքով (178+214 կգ) հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով նաև աշխարհի ու Եվրոպայի մի շարք ռեկորդներ:

Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով 178 կգ ծանրաձողն ու Եվրոպայի երիտասարդների ռեկորդ սահմանելով, իսկ հրում վարժությունում դարձել է փոքր արծաթե մեդալակիր՝ 214 կգ արդյունքով:
Երկամարտում Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Չխեիձեն՝ 387 կգ արդյունքով, բրոնզե մեդալը նվաճել է մոլդովացի Թուդոր Բրատուն՝ երկամարտում ցույց տալով 374 կգ արդյունք:
Գարիկ Կարապետյանը երկամարտում նվաճել է Հայաստանի թիմի 8-րդ մեդալը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: