ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվայում կայացել է ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների հանդիպումը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Իրանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Մոհամմադ Ռեզա Աշտիյանիի, Ալի Մահմուդ Աբբասի և Հուլուսի Աքարի հետ քննարկել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում  անվտանգության ամրապնդման և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ապրիլի 25-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարարների քառակողմ բանակցություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործնական քայլերը Սիրիայի Արաբական Հանրապետությունում անվտանգության ամրապնդման և սիրիա-թուրքական հարաբերությունների կարգավորման բնագավառում», - հայտնել են գերատեսչությունում։

Բանակցությունների ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել ահաբեկչական սպառնալիքներին հակազդմանը և Սիրիայում բոլոր ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարին:

«Հանդիպման արդյունքներով կողմերը հաստատել են Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու ձգտումը, ինչպես նաև սիրիացի փախստականների՝ շուտափույթ հայրենիք վերադառնալու ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը», - նշված է հաղորդագրությունում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: