ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2023 թ. աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հաղթող է ճանաչվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում:

Դավթյանը, հանդես գալով հենացատկի եզրափակչում, հավաքել է 15,166 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը՝ ոսկե մեդալ նվաճելով:
Հայ մարմնամարզիկը, մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին, երկրորդ տարին անընդմեջ կարողացել է նվաճել նաև բացարձակ հաղթողի կոչումը:
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ դարձել էին մեդալակիրներ:
Երիտասարդ Գագիկ Խաչիկյանը, հանդես գալով նժույգթափեր վարժության եզրափակչում, հավաքել էր 14.733 միավոր և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը 14.566 միավորով եզրափակել էր լավագույն եռյակը՝ արժանանալով բրոնզե մեդալի։
Աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալը նվաճել էր նաև Արթուր Ավետիսյանը: Օղակների վարժության եզրափակչում նա 14,666 միավոր էր հավաքել և զբաղեցրել երրորդ հորիզոնականը: Այս վարժության եզրափակչում հանդես էր եկել նաև Արթուր Դավթյանը՝ ցույց տալով 7-րդ արդյունքը:
Մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին մասնակցում էին մարզիչներ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավարական հանձնաժողովում էր:
Գավաթի խաղարկությունները վարկանիշային են աշնանը Բելգիայում կայանալիք աշխարհի առաջնության համար, որտեղ մարզիկները պայքարելու են Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: