ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

G7-ի առաջնորդները դեմ են արտահայտվել տարածքների կարգավիճակը ուժով փոխելու միակողմանի փորձերին

Յոթնյակի (G7) երկրների ղեկավարները Հիրոսիմայի գագաթնաժողովի ժամանակ դեմ են արտահայտվել աշխարհի ցանկացած կետում տարածքների կարգավիճակը ուժով փոխելու միակողմանի փորձերին։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որը շաբաթ օրը տարածել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։

«Մենք պաշտպանելու ենք միջազգային սկզբունքներն ու ընդհանուր արժեքները՝ վճռականորեն ընդդիմանալով աշխարհի ցանկացած կետում տարածքների խաղաղ ճանապարհով հաստատված կարգավիճակը փոխելու միակողմանի փորձերին և հաստատելով, որ տարածքների բռնազավթումն արգելված է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում պարզաբանվում է նաև, որ Յոթնյակի երկրների ղեկավարները կողմ են «իրավունքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց միջազգային կարգի ամրապնդմանը, ի շահ երկրների՝ ՄԱԿ-ի կանոնադրության հարգմանը»։ Բացի այդ, հայտարարության մեջ խոսվում է «բազմակողմանիության, ներառյալ ՄԱԿ-ի և միջազգային համագործակցության դերը խաղաղության, կայունության և բարգավաճման գործում» և «սահմանված նորմերի համաձայն բազմակողմ առևտրային համակարգի» ամրապնդման անհրաժեշտության մասին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    22 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: