ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

G7-ի երկրները և Ավստրալիան պայմանավորվել են ռուսական նավթի ֆիքսված գների մասին. Reuters

«Մեծ յոթնյակի» երկրները և Ավստրալիան պայմանավորվել են այն մասին, որ ռուսական նավթի գնային շեմը սահմանվելու է որոշակի ֆիքսված մակարդակում՝ առանց  լողացող տոկոսադրույքի օգտագործման, հինգշաբթի տեղեկացրել են բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրները, հաղորդում է Reuters-ը։

«Մեծ յոթնյակի» երկրների ներկայացուցիչները վերջին շաբաթներին ինտենսիվ բանակցություններ են վարել ռուսական նավթի ծովային մատակարարումների գների սահմանափակման աննախադեպ պլանի վերաբերյալ, որը պետք է ուժի մեջ մտնի դեկտեմբերի 5-ին։ Դա կօգնի ապահովել պատժամիջոցային ռեժիմը, որը սահմանել են ԵՄ երկրները և ԱՄՆ-ը Մոսկվայի հնարավորությունների սահմանափակման համար՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։  

Գինը դեռ չի սահմանվել, բայց պետք է հայտարարվի առաջիկա շաբաթներին, տեղեկացրել են մի քանի աղբյուրներ։ Կոալիցիայի գծով գործընկերները պայմանավորվել են մշտապե վերանայել ֆիքսված գինն անհրաժեշտության դեպքում, տեղեկացրել է աղբյուրը, որը մանրամասներ չի ներկայացրել։

Գինը որևէ ինդեքսի կապելը կհանգեցներ գների հնարավոր տատանումների, ավելացրել է աղբյուրը։

Կոալիցիան անհանգստացած է նրանով, որ նավթի Brent միջազգային էտալոնից ցածր լողացող գինը թույլ կտա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «խաբել» մեխանիզմը՝ կրճատելով առաջարկը, ասել է բանավեճերին ծանոթ երկրորդ աղբյուրը։

Պուտինը կարող է շահ կորզել լողացող գների համակարգից, քանի որ ռուսական նավթի գինը նույնպես կավելանա, եթե Brent տեսակի նավթը թանկանա Ռուսաստանից նավթի մատակարարումների կրճատման պատճառով։ Աղբյուրի խոսքով՝ ֆիքսված գների համաձայնեցված համակարգի թերությունն այն է, որ դրա մշտական վերանայման համար կոալիցիայի ավելի շատ հանդիպումներ կպահանջվեն։

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը և G7-ի երկրների այլ պաշտոնական անձինք հավաստիացրել են, որ գների սահմանափակումը, որը պետք է սկսվի դեկտեմբերի 5-ին նավթի և փետրվարի 5-ին նավթամթերքների համար, ռուսական շահույթը կկրճատի՝ չկրճատելով մատակարարումները սպառողներին։ Ռուսաստանը հայտարարել է, որ կհրաժարվի նավթ մատակարարել այն երկրներ, որոնք գնային շեմ կսահմանեն։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: