ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին

Աշխարհի խոշորագույն նավթարդյունահանողների երկօրյա հանդիպումը ավարտվել է անցյալ շաբաթավերջին Վիեննայում։ Շաբաթ օրը կայացել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) նիստը, իսկ կիրակի ՕՊԵԿ+ դաշինքի մասնակից երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, որոշել են նավթի արդյունահանման հետագա պլանը։ Արդյունքում, ՕՊԵԿ+-ը որոշել է արտադրության պարամետրերը մինչև 2024 թվականի վերջը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

2022 թվականի հոկտեմբերին Վիեննայում կայացած վերջին դեմառդեմ հանդիպման ժամանակ ՕՊԵԿ+-ի երկրները պայմանավորվել են կրճատել արդյունահանումը օրական 2 միլիոն բարելով (բ/օր) մինչև 2023 թվականի վերջը։ Ի հավելումն այս սահմանափակումների, ՕՊԵԿ+-ի որոշ երկրներ ապրիլին հայտարարեցին նավթի արդյունահանման կամավոր կրճատման մասին մայիսից մինչև տարեվերջ՝ ընդհանուր առմամբ մոտ 1,66 մլն բար/օր՝ հաշվի առնելով Ռուսաստանի մասնաբաժինը, որը դեռ մարտից սկսել է արդյունահանումը կրճատել 500 հազար բ/օր:

Դաշինքի երկրներն այս որոշումը համարել են կանխարգելիչ միջոց՝ շուկայի կայունությունը պահպանելու համար։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: