ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի որոշումը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դատապարտել է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, որով կոչ է արվում խուսափել Իրան այցելելուց։
«Ադրբեջանի ժողովրդին պետք է վախեցնել իսրայելական վարչակարգով, ոչ թե քաղաքակիրթ Իրանով», – գրել է նա Twitter-ում:
ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Իրանի նպատակն է շարունակել բարեկամական քաղաքականությունը փոխադարձ հարգանքի շրջանակում:
Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել էր` հաշվի առնելով այս տարվա հունվարին ԻԻՀ–ում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան նկատմամբ իրականացված ահաբեկչական ակտը, որի հետևանքով սահմանափակվել է մեր դիվանագիտական ներկայացուցչությունն Իրանում, Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ այդ երկիր մուտք գործողներին խորհուրդ է տրվում զգոն լինել։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: