ՀՀ–ում կեղծվել են պատվաստման սերտիֆիկատներ և թեստեր. «Covid 19»–ի գործը դատարանում է
Sputnik. Հայաստանում «Covid 19»–ի կանխարգելման միջոցառումների գործընթացում արձանագրված կեղծիքների գործը 20 մեղադրյալով ուղարկվել է դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Գործի նյութերով պարզվել է, որ 2 հիմնական հանցավոր մեխանիզմ է դրսևորվել։ Մի տարբերակում կեղծ սերտիֆիկատներ են պատրաստվել, իսկ մյուս դեպքում` Covid 19–ի կեղծ բացասական թեստեր են տրամադրվել։ Գործի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 44 անձի նկատմամբ, որոնցից 25-ը` բուժաշխատող»,– ասված է հաղորդագրությունում։
«Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2023թ. մայիսի 1-ի դրությամբ քննվել է ընդհանուր առմամբ նման 68 քրեական վարույթ (գործ)։
«Covid 19» համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում կատարված հանցագործությունների վերաբերյալ 41 քրեական վարույթով նախաքննությունը 2023թ. մայիսի 1-ի դրությամբ շարունակվել է, իսկ 8 քրեական վարույթ կարճվել է ռեաբիլիտացնող հիմքերով:
Նշենք, որ սա կորոնավիրուսային համավարակի շրջանակում առաջին գործը չէ։ Մյուս «Covid 19»–ի գործով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի, «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանի, փոխտնօրեն Լիլիա Հովակիմյանի, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի դեղակայուն բաժանմունքի վարիչի ու ևս 8 անձի նկատմամբ։
Գևորգ Սիմոնյանը մեղադրվում է 2020-2022թթ. (նա այդ ժամանակ ՀՀ առողջապահության փոխնախարարն էր. խմբ.) ընթացքում ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, ինչի հետևանքով էական վնաս է հասցվել պետության օրինական շահերին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
23.12.2024
0° 0°
24.12.2024
Հարցում