ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մակրոնը հայտարարել է երկրում ճգնաժամի ժամանակ սոցցանցերի անջատման հնարավորության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարել երկրում ճգնաժամի սրման դեպքում սոցիալական ցանցերն անջատելու հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել է զանգվածային անկարգություններից տուժած քաղաքների քաղաքապետերի հետ զրույցում, գրում է «Գազետա․ռու»-ն։

Մակարոնը նշել է, որ պետք է մտածել երիտասարդների շրջանում սոցիալական ցանցերի օգտագործման,  ինչպես նաև դրանց հնարավոր արգելքի մասինլ։ Նա ընդգծել է, որ իրավիճակի վատթարացման դեպքում անհրաժեշտ է սոցիալական ցանցերը կարգավորելու և նույնիսկ դրանք անջատելու հնարավորություն ունենալ: Միաժամանակ Մակրոնը հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ այդ հարցի քննարկումը «թեժ» չի անցկացվում։

Ընդ որում, Մակրոնը հատուկ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ այս հարցի քննարկումը «թեժ պահին» չի իրականացվում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում վեցօրյա անկարգությունների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 3625 մարդու, այդ թվում՝ 1124 անչափահասի։ Մինչ օրս 380 ազատազրկման որոշում է կայացվել, և սա վերջնական թիվը չէ։

Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են դեռևս հունիսի 27-ի երեկոյան՝ Փարիզի արվարձանում ոստիկանների ձեռքով 17-ամյա դեռահասի զոհվելուց հետո: Դրանք վերաճել են ոստիկանության հետ բախումների, խանութների և առևտրի կենտրոնների ջարդերի, կողոպուտների։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: