ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիգերում զինվորականները հայտարարել են հեղաշրջման և երկրի սահմանները փակելու մասին

Աֆրիկայի արևմուտքում գտնվող Նիգերի զինվորականները պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել են հեղաշրջման, բոլոր հաստատությունների աշխատանքի դադարեցման և երկրի սահմանները փակելու մասին։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը հղվելով BBC-ի հրապարակման վրա:

Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումը, ըստ տարբեր հրապարակումների, հուլիսի 26-ի առավոտից պահվում է նախագահական պալատում։ Բազումին աջակցություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Ըստ BBC-ի՝ Մոհամեդ Բազումը Արևմտյան երկրների դաշնակիցն է իսլամիստ զինյալների դեմ պայքարում։

Զինվորականները հեռուստատեսությամբ հայտարարել են, որ հեղաշրջում են իրականացնում «երկրում շարունակաբար վատթարացող անվտանգային իրավիճակի, տնտեսական և սոցիալական վատ կառավարման պատճառով»։

«Արտաքին բոլոր գործընկերներին խնդրում ենք չմիջամտել։ Ցամաքային և օդային սահմանները փակ կմնան, մինչև իրավիճակը չկայունանա», - հայտարարել են նրանք։

Հուլիսի 26-ին Նիգերի մայրաքաղաք Նիամեյում մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ իրենց աջակցությունը հայտնելով երկրի նախագահին։ Ըստ BBC-ի թղթակցի՝ ցուցարարներին ցրելու համար հեղաշրջում կատարող զինվորականները մի քանի գնդակ են արձակել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: