ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էկվադորում նախագահի թեկնածուն սպանվել է նախընտրական միջոցառման ժամանակ

Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում նախընտրական միջոցառման ժամանակ սպանվել է նախագահի թեկնածու Ֆեռնանդո Վիլավիսենսիոն, որը կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ խիստ պայքարի ջատագով էր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ ըստ տեղի լրատվամիջոցների՝ մոտ 30 կրակոց է լսվել, իսկ սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է Վիլավիսենսիոն պատրաստվում նստել մեքենա, երբ հրաձգություն է սկսվում։

Ըստ գլխավոր դատախազության՝ սպանության կասկածյալը մահացել է դեպքի վայրում ստացած վնասվածքներից։ Փոխհրաձգության հետևանքով նաև 9 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ օրենսդիր մարմնի անդամի թեկնածու և 2 ոստիկան։

Դատախազությունը նաև հայտնել է, որ հանցագործության հետ առնչության կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել։

Էկվադորի մի շարք քաղաքներում մարդիկ երթերի են դուրս եկել՝ դատապարտելով սպանությունը։

Տեղի ունեցածից հետո նախագահի մեկ այլ թեկնածու՝ Յակու Պերեսը, հայտարարել է իր նախընտրական արշավը դադարեցնելու մասին։

Էկվադորի Ազգային ժողովը ցրվել է 2023 թ. մայիսի 17-ին։ Երկրում արտահերթ համընդհանուր ընտրություններ պետք է կայանան մինչև այս տարվա վերջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: