ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիմ Չեն Ընը հրահանգել է ավելացնել հրթիռների արտադրությունը

Օգոստոսի 11-ին և 12-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ստուգել է ռազմական գործարանների, այդ թվում՝ մարտավարական հրթիռների գործարանի աշխատանքը։ Նա հանձնարարել է մեծացնել հրթիռների արտադրությունը՝ «ճնշող ռազմական հզորություն» ապահովելու և պատերազմի պատրաստ լինելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԿԺԴՀ-ի կենտրոնական լրատվական գործակալությանը, փոխանցում է Tert.am։

Կիմ Չեն Ընը կարևոր է որակել «առաջնագծի ընդլայնված և ուժեղացված զորամասերի կարիքները բավարարելու նպատակով հրթիռների արտադրության կարողությունների կտրուկ ավելացման խնդիրը»:

«Պատերազմի պատրաստության որակական մակարդակը կախված է ռազմարդյունաբերության զարգացումից, և գործարանը մեծ պատասխանատվություն է կրում մեր բանակի՝ պատերազմին պատրաստվելու գործընթացի արագացման համար»,- նշել է նա։

ԿԺԴՀ ղեկավարը նաև փորձարկել է նոր բազմաֆունկցիոնալ զրահամեքենան, ինչպես նաև բարձր է գնահատել «խոշոր տրամաչափի համազարկային կրակի հրթիռային համակարգերի արտադրական գծերի արդիականացման գործում առաջընթացը»:

Նրա խոսքով, դրանց արտադրությունը «էքսպոնենցիալ մեծացնելու» «կրիտիկական անհրաժեշտություն» կա։

«Մեր բանակը պետք է լիովին ապահովի գերակա ռազմական հզորություն և ցանկացած պատերազմ վարելու ամուր պատրաստակամություն, որպեսզի թշնամին չհամարձակվի ուժ կիրառել և ոչնչացվի, եթե դա անի», - համոզված է Կիմ Չեն Ընը:

ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային լարվածությունը միջուկային պատերազմի շեմին հասցնելու համար։ Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեայի առաջնորդն ընդգծել էր «ուժեղ բանակի» կարևորությունը և կոչ արել «ավելի հզոր հարվածային միջոցներ տրամադրել՝ իրականացնելու պատերազմը զսպելու խնդիրը»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: