ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՊՆ նախաձեռնությամբ անցկացվել է «Փակ շղթա-2023» տեղեկատվական վարժանքը

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 22-23-ը անցկացվել է «Փակ շղթա-2023» տեղեկատվական վարժանքը՝ գործնական և տեսական փուլերով։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Վարժանքի անմիջական գործող մասնակիցները պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն էին։
Նրանց հետ, ըստ խաղարկային սցենարի և զարգացումների, ակտիվորեն փոխգործակցել են տեղական ինքնակառավարման մարմինների, ՊՆ ՌՈ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տարածքային ստորաբաժանումները։
ԶԼՄ ներկայացուցիչներն ստացել են հուշաթերթիկ, սաղավարտ, զրահաբաճկոն և մեկնել առաջադրանքի կատարման վայր՝ մարտական հենակետեր և սահմանամերձ համայնքներ, իսկ նրանց աշխատանքի ընթացքին տեղեկատվական կենտրոնից հետևել ու վերահսկել են ՊՆ և ԶՈՒ համապատասխան ոլորտների պատասխանատու սպաներն ու մասնագետները։
Օրվա ավարտին խաղարկային իրավիճակների վերաբերյալ պատրաստվել են ռեպորտաժներ և հոդվածներ։
Տեղեկատվական անվտանգության կանոնների պահպանման և գաղտնիության ռեժիմի նկատառումներով պայմանավորված` բացազատված տեղեկատվական կենտրոնում կատարվել է պատրաստված նյութերի նախնական ստուգում:
Վարժանքի նպատակներն էին ճգնաժամային իրավիճակներում պաշտպանության նախարարության, ԶԼՄ-ների, տեղական ինքնակառավարման մարմինների, ՊՆ ՌՈ և ՆԳՆ ոստիկանության փոխգործակցության մակարդակի բարձրացումը, տեղեկատվական միասնական միջավայրի ստեղծումը և հանրային իրազեկման գործընթացի պատշաճ կազմակերպումը։
Վարժանքի ավարտին ՊՆ վարչական համալիրում կատարվել է արդյունքների ամփոփում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: